

# Event Details

- **Event Name**: ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 օր | Tour to Parskahayk (Northern Iran)
- **Event Start and End Date**: Thu, 23 Apr, 2026 at 01:00 am – Sun, 26 Apr, 2026 at 11:45 pm (+04:00)
- **Event Description**: ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ

ՍԲ ԹԱԴԵ, ՍԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔԵՐ, ԾՈՐԾՈՐ, ԽՈՅ, ՍԱԼՄԱՍՏ, ՈւՐՄԻԱ, ՔԱՆԴՈՎԱՆ, ԹԱՎՐԻԶ, ՄԵՂՐԻ
23-26․04 | 127․000Դ | 093 55 14 85

📍 Մեզ հետ այցելեք Պարսկահայք և քառօրյա հրաշալի ուղևորության ընթացքում ծանոթացեք Իրանում հայկական մշակութային գլուխգործոցներին, այդ թվում՝ տեսեք հռչակավոր Սուրբ Ստեփանոս Նախավկայի և Սուրբ Թադեի վանքերը, Ծործորի եկեղեցին, քարանձավային Քանդովանը և Արևելքի գոհարներից Թավրիզը, հայկական շնչով Խոյը, Մակուն, Ջուղան և Սալմաստը, զարմանահրաշ Ուրմիա (Կապուտան) լիճը, Մայր Արաքսը, Տղմուտ գետն ու Ավարայրի դաշտը, Մասիսը «մյուս» կողմից: Բացի հայկական հարուստ պատմական ժառանգությունը, կտեսնեք նաև բնության գլուխգործոցներ, ինչպես և այդ տարածքների այլ կարևոր տեսարժան վայրեր: 

❗ Նշումներ և առավելություններ՝

💫 Իրան այցելությունը հստակորեն չի խանգարում ԱՄՆ և Շենգեն վիզա ստանալուն,

💫 Մինչ սահման և հետ մեկնում ենք ՀՀ ավտոբուսով, Իրանում՝ իրանական, ինչը հավելյալ ապահովություն է,

💫 100 տոկոսով իրականացվող բովանդակալից ծրագիր,

💫 8 տարուց ավել այս ուղղությամբ կազմակերպվող տուրեր և փորձառու ու մասնագիտացված գիդ, 

💫 VIP դասի գերհարմարավետ ավտոբուս։


💚 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ

✅ Օր 1

Մեր հրաշալի ուղևորությունը կսկսենք Մեղրիից, որտեղ տպավորիչ դիտակետից կվայելենք Արաքսի հովտի հայտնի տեսարանը։ Ապա կհատենք հայ-իրանական սահմանն Արաքս գետի վրա: Մեր հրաշալի ուղևորության հաջորդ կանգառն Իրանում կլինի բնության գլուխգործոց Ավերակ ջաղաց ջրվեժը, որը թարմություն կհաղորդի մեզ ու առավել կտրամադրի հիանալի ճամփորդությանը: Այնուհետև կուղևորվենք Հին Ջուղա, որտեղ Արաքսի ափին կբացահայտենք հայկական եկեղեցաշինության յուրօրինակ նմուշ Հովվի եկեղեցին, ինչպես և երբեմնի վաճառաշահ Ջուղայի խոշոր քարավանատներից մեկը, որը կառուցել է հայ վաճառական Խոջա Նազարը: Պահն է ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք այցելության: Սուրբ Ստեփանոսի վանքը հիանալի պահպանված տպավորիչ կառույց է, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում է: Մենք կբացահայտենք բացառիկ քանդակներով զարդարված գործող այս եկեղեցին ու նրան կից հետաքրքրագույն այլ կառույցներ: Այս անկրկնելի ու ֆանտաստիկ վայրից հետո մեր ուղին Արաքսի ափերով կշարունակվի Մակու, իսկ ճանապարհին մենք կտեսնենք սահմանից այն կողմ Նախիջևանը: Ընթրիքն ու գիշերակացը Մակու քաղաքում են՝ Մասիսի ու Սիսի ստորոտին։

մեկնում Երևանից Մեղրի

✔ Արաքսի հովտի տեսարանը Մեղրիից

անցում Մեղրիից Իրան

✔ Ավերակ ջաղաց ջրվեժ

✔ Հին Ջուղա. Հովվի եկեղեցի և Խոջա Նազարի քարավանատուն

✔ Սբ Ստեփանոս Նախավկայի վանք

ընթրիք Մակու քաղաքում

✔ Արաքսի գետափ և Նախիջևանի համայնապատկեր

✔ ազատ երեկո Մակու քաղաքում

գիշերակաց՝ Մակու։

✅ Օր 2

Մեր ճամփորդության երկրորդ օրը խոստանում է բացահայտումների ու զգացումների հսկա չափաբաժին: Ժամանակն է գնալ Ծործորի հրաշագեղ եկեղեցին, որի ճանապարհից էլ բացվում է տիեզերական տեսարան դեպի Սիսն ու Մասիսը՝ «հակառակ կողմից» Մակուի համայնապատկերով: Բիբլիական Արարատի տեսարանը վայելելուց հետո կայցելենք Ծործորի եկեղեցի, որը ևս մեկ հայկական եկեղեցի է Իրանում՝ ընդգրկված ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցանկում: Սուրբ Թադեի վանական համալիրը կարևորագույն սրբավայր է, միևնույն ժամանակ, ճարտարապետական փառահեղ կոթող: Եկեղեցու բազմադարյա պատմությունը, կառույցն իր ճոխ ու աննման քանդակներով ուղղակի ստիպում են քարանալ ու փորձել որսալ ամեն կտորը: Սուրբ Թադեի վանքից դեպի Խոյ քաղաք ու Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցի մենք կանցնենք այն տարածքով, որը մասնագետները համարում են Ավարայրի դաշտը: Խոյում ճաշելուց հետո կմեկնենք Սալմաստ, ուր կայցելենք Փայաջուկ գյուղ․ Փայաջուկում է ծնվել հայ մեծանուն գրող Րաֆֆին և որտեղ դեռ կարելի է գտնել նրա հայրական տան վայրը: Սալմաստին մոտ կտեսնենք Սասանյանների ժայռաքանդակը ներկայիս Մինաս գյուղի մոտ, ուր հիշատակվում են հայերն ու Հայաստանը, որով այն փաստացի դառնում է այս տարածքների «հայկականության անձնագիրը»: Հրաշալի ու հագեցած օրվանից հետո ժամանակն է հանգստի Ուրմիա քաղաքում:

նախաճաշ հյուրանոցում

✔ Արարատ լեռը «մյուս» կողմից և Մակու քաղաքի համայնապատկեր

✔ Ծործորի եկեղեցի

✔ Սբ Թադեի վանք

✔ Ավարայրի դաշտի ենթադրյալ վայր ու Տղմուտ գետ

ճաշ Խոյում կամ ընթրիք Ուրմիայում

✔ Խոյ. Սբ Սարգիս եկեղեցի

✔ Սալմաստ․ Փայաջուկ՝ Րաֆֆու ծննդավայր

✔ Սալմաստ․ Մինասի ժայռաքանդակ

✔ ազատ երեկո Ուրմիա քաղաքում

գիշերակաց՝ Ուրմիա։

✅ Օր 3

Օրը սկսում ենք Հայկական բարձրավանդակի երեք խոշոր լճերից Կապուտանով (Ուրմիա լիճ): Կապուտան-Ուրմիան անչափ տպավորիչ է և աչքի է ընկնում խիստ յուրօրինակ տեսարաններով, որոնց նմանն այլ վայրերում չեք գտնի։ Պատմական այս պահից հետո կշարունակենք մեր ուղին դեպի Թավրիզ, որտեղի ճանապարհը անցնում է Ուրմիա լճի կենտրոնով կառուցված կամրջի վրայով: Թավրիզին մոտ կայցելենք Քանդովան, որը հետաքրքրագույն ու հնագույն քարանձավային բնակավայր է, ուր մարդիկ ապրում են անգամ մեր օրերում, այն էլ՝ մի քանի հարյուր տարեկան քարանձավային տներում: Հաջորդ կանգառը Թավրիզ քաղաքն է, որն Արևելքի իսկական արտացոլումն է: Թավրիզում կայցելենք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը հնագույնն է Թավրիզի հայկական եկեղեցիների շարքում, իսկ ավելի ուշ կվայելենք մեր ազատ ժամանակն աշխարհի խոշորագույն փակ շուկաներից մեկում՝ Թավրիզի բազարում, որն արևելյան բազարի դասական մարմնավորումներից է՝ առանձնանալով իր կոլորիտով և կառուցվածքով։

նախաճաշ հյուրանոցում

✔ Ուրմիա (Կապուտան) լիճ

✔ Քանդովան քարանձավային քաղաք

ճաշ կամ ընթրիք Թավրիզում

✔ Թավրիզի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

✔ Թավրիզի պատմական շուկա. ազատ ժամանակ

գիշերակաց՝ Թավրիզ։

✅ Օր 4

Մեր ուղևորության վերջին օրը ևս հագեցած ու հետաքրքիր է: Կտեսնենք Թավրիզի խորհրդանիշ Թավրիզի (Ալիշահի) կամարն ու բազմադարյա Կապույտ մզկիթը, որը ևս Թավրիզի այցեքարտերից է: Ավարտելով թավրիզյան պտույտը՝ կվերադառնանք։ Երևան՝ մեզ հետ բերելով հրաշալի հուշեր, նոր տեղեկություններ ու անկրկնելի զգացումներ։

նախաճաշ հյուրանոցում

✔ Թավրիզի կամար

✔ Թավրիզի Կապույտ մզկիթ

ճաշ ՀՀ-ում

վերադարձ Երևան:

—————————————

🚩 Գինը՝ 127․000 դրամ, որը ներառում է՝

▪ 3 և 4 աստղանի հյուրանոցները (երկտեղանի համարներ),

▪ սնունդը (օր 1` ընթրիք, օր 2, 3, 4՝ նախաճաշ և ճաշ կամ ընթրիք),

▪ բարձրակարգ տրանսպորտը,

▪ հայ գիդի ծառայությունը,

▪ տեսարժան վայրերի մուտքավճարները։

—————————————

💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am

🏠 Թումանյան 8, Երևան

☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485

📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85

#ԵրազանքԻրականացնողները
#HamshenTour
- **Event URL**: https://allevents.in/yerevan/ՊԱՐՍԿԱՀԱՅՔ-4-օր-|-tour-to-parskahayk-northern-iran/200029444031855
- **Event Categories**: 
- **Interested Audience**: 
  - total_interested_count: 52

## Ticket Details


## Event venue details

- **city**: Yerevan
- **state**: ER
- **country**: Armenia
- **location**: Hamshen Tour - Համշեն Տուր
- **lat**: 40.179578269479
- **long**: 44.521794319153
- **full address**: Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

## Event gallery

- **Alt text**: ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 օր | Tour to Parskahayk (Northern Iran)
  - **Image URL**: https://cdn-az.allevents.in/events2/banners/580b0073b89b9390747f2e6d36791b38eddd248e57248a45b9b18cda21844106-rimg-w1200-h877-dcbfbaa6-gmir?v=1769082873

## FAQs

- **Q**: When and where is ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 օր | Tour to Parskahayk (Northern Iran) being held?
  - **A:** ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 օր | Tour to Parskahayk (Northern Iran) takes place on Thu, 23 Apr, 2026 at 01:00 am to Sun, 26 Apr, 2026 at 11:45 pm at Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia.
- **Q**: Who is organizing ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 օր | Tour to Parskahayk (Northern Iran)?
  - **A:** ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 օր | Tour to Parskahayk (Northern Iran) is organized by Hamshen Tour - Համշեն Տուր.

## Structured Data (JSON-LD)

```json
[
    {
        "@context": "https://schema.org",
        "@type": "Event",
        "name": "ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 օր | Tour to Parskahayk (Northern Iran)",
        "image": "https://cdn-az.allevents.in/events2/banners/580b0073b89b9390747f2e6d36791b38eddd248e57248a45b9b18cda21844106-rimg-w1200-h877-dcbfbaa6-gmir?v=1769082873",
        "startDate": "2026-04-23T01:00:00+04:00",
        "endDate": "2026-04-26T23:45:00+04:00",
        "url": "https://allevents.in/yerevan/ՊԱՐՍԿԱՀԱՅՔ-4-օր-|-tour-to-parskahayk-northern-iran/200029444031855",
        "eventStatus": "https://schema.org/EventScheduled",
        "location": {
            "@type": "Place",
            "name": "Hamshen Tour - Համշեն Տուր",
            "address": {
                "@type": "PostalAddress",
                "streetAddress": "Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան",
                "addressLocality": "Yerevan",
                "addressRegion": "ER",
                "addressCountry": "AM"
            },
            "geo": {
                "@type": "GeoCoordinates",
                "latitude": "40.179578269479",
                "longitude": "44.521794319153"
            }
        },
        "eventAttendanceMode": "https://schema.org/OfflineEventAttendanceMode",
        "description": "ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ\n\nՍԲ ԹԱԴԵ, ՍԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔԵՐ, ԾՈՐԾՈՐ, ԽՈՅ, ՍԱԼՄԱՍՏ, ՈւՐՄԻԱ, ՔԱՆԴՈՎԱՆ, ԹԱՎՐԻԶ, ՄԵՂՐԻ\n23-26․04 | 127․000Դ | 093 55 14 85\n\n📍 Մեզ հետ այցելեք Պարսկահայք և քառօրյա հրաշալի ուղևորության ընթացքում ծանոթացեք Իրանում հայկական մշակութային գլուխգործոցներին, այդ թվում՝ տեսեք հռչակավոր Սուրբ Ստեփ",
        "organizer": [
            {
                "@type": "Organization",
                "name": "Hamshen Tour -  ",
                "url": "https://allevents.in/org/hamshen-tour-Համշեն-Տուր/24857590",
                "description": "Hamshen Tour - Համշեն Տուր, Yerevan. 50,296 likes · 1,200 talking about this · 1,175 were here. Տուրեր և քայլարշավներ ՀՀ, Արևմտյան Հայաստան, Կիլիկիա,..."
            }
        ]
    }
]
```